ԿարևորՔաղաքական

Արմեն Արզումանյան.Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու հրավերը

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է հանդիպելու և հետընտրական գործընթացները քննարկելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի առաջարկը, այս մասին Panorama.am–ի հետ զրույցում ասել է նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը։ Ի պատասպան հարցի, թե արդյոք Սերժ Սարգսյանը ծրագրում է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, նախագահի խոսնակն ասել է.

«Գիտե՞ք, երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին հենց հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը՝ հանդիպելու և մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը»: «Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը և սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները»,– ավելացրել է Արմեն Արզումանյանը:

 

 

Back to top button