ԿարևորՀասարակություն

Այսօրվանից սկսվում է Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումը

Այսօրվանից  սկսվում է Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումը: Ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարելի է ներկայացնել մինչև մարտի 21-ը` ժամը 18:00-ը: Ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է մարտի 21-ից 31-ն ընկած ժամանակահատվածում: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի ապրիլի 7-ին ու կշարունակվի մինչև մայիսի 3-ը` ժամը 24-ը: Մայիսի 4-ը լռության օր է: Քվեարկությունը կմեկնարկի Մայիսի 5-ի առավոտյան: Հիշեցնենք՝ Ավագանու ընտրություններին մասնակցության մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորելու է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցությունը հանդես կգա սեփական ցուցակով. ցուցակը գլխավորում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի, իրենց ձևակերպմամբ, «հաղթանակի նշաձողով». ցուցակը գլխավորելու է համանուն խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն դեռ քննարկում են մասնակցության ձևաչափը:

Ցուցադրել ավելի
Back to top button