Միջազգային

75-ամյա Էնգելբերտ Համպերդինկից հետո Մեծ Բրիտանիան Եվրատեսիլում կներկայացնի 61-ամյա Բոնի Թայլերը

Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Մեծ Բրիտանիան ներկայացնելու է հայտնի երգչուհի Բոննի Թայլերը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Թայլերը կատարելու է «Believe In Me» երգը, որն առաջին անգամ կհնչի ռադիոյով մարտի 18-ին: 61-ամյա երգչուհին ասել է, որ ուրախ է ու զգացված ներկայացնելու Միացյալ թագավորությունը «Եվրատեսիլում», հատկապես այդքան լավ երգով:

«Եվրատեսիլ 2012»-ին Մեծ Բրիտանիան ներկայացնում էր 75-ամյա Էնգելբերտ Համպերդինկը: Սակայն արդյունքը հիասթափեցնող էր. լեգենդար երգիչը վերջից երկրորդ տեղն էր զբաղեցրել: Եվրատեսիլ-2013»-ը տեղի կունենա Շվեդիայի Մալմո քաղաքում մայիսի 14-18-ը: Մրցույթին մասնակցում է 39 երկիր:

Ցուցադրել ավելի
Back to top button