Մշակույթ

ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով

Մարտի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ֆրանսահայ հանրահայտ երգչուհի Ռոզի Արմենին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները: Ողջունելով հյուրին` Նախարար Հ. Հակոբյանն ասել է. «20-րդ դարասկզբի Հայոց Ցեղասպանությունից հետո Ֆրանսիան այն պետությունն էր, որը ջերմորեն  ընդունեց բազմաթիվ հայերի: Ֆրանսիայում են կայացել ու հռչակ ձեռք բերել այնպիսի մեծ անհատականություններ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Միշել Լեգրանը, Անրի Վերնոյը և ուրիշներ: 20-րդ դարի կեսերին նրանց անունների կողքին հայտնվեց նաև Ռոզի Արմենի անունը, ով իր նուրբ ու բացառիկ ձայնով, հմայիչ ու կանացի բեմական կերպարով գերեց ոչ միայն հայերի, այլև օտարների սրտերը»:

Հանդիպման ընթացքում Ռոզի Արմենը պատմել է իր մշակութային գործունեության, անցած ուղու և ունեցած ձեռքբերումների, նշանավոր հայ գործիչների հետ հանդիպումների ու նրանցից քաղած դասերի մասին: Ապրելով ու ստեղծագործելով Ֆրանսիայում՝ Ռոզի Արմենը փորձել է ճանաչել ու պահպանել հայկական ավանդույթները: Նրա ստեղծագործական գործունեության առանցքում եղել է հայ մշակույթը աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու գաղափարը:

Back to top button