ԿարևորՀասարակություն

Սիրիահայ ընտանիքները կայանում են

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

«Լազիսե» թարգմանաբար նշանակում է համեղ, հենց այս անվամբ խմորեղեններ են վերջին մի քանի ասմիներին հայտնվել Երևանի մի քանի խոշոր սուպերմարկետներում: Սա որևէ մեծ ընկերության գովազդ չէ, պարզապես սիրիահայ երեք կանանց նախաձեռնությունն է, որով նրանք մի կողմից արևելյան խմորեղեն են մատուցում մեզ՝ հայ սպառողներիս, մյուս կողմից էլ մենք ենք ինչ-որ կերպ փորձում օգնել այս երեք սիրիահայ ընտանիքներին, մինչև նրանք հայրենիքում կկարողանան այլ աշխատանք գտնել:

Անի Տերտերյանն ամուսնու և երկու երեխաների հետ Հալեպից Հայաստան տեղափոխվեց ճիշտ ժամանակին, երբ պատերազմը դեռ նոր էր սկսվել: Ասել, որ ամեն ինչ միանգամից ստացվեց, ճիշտ չէ: Ամուսինների տարիների երազանքն ի վերջո կատարվել էր, նրանք իրենց հայրնիքում էին, գիտեին նաև, որ դժվարությունների մի ամբողջ ուղի է իրենց սպասում, գիտեին ու համարձակ ընդառաջ գնացին դժվարություններին.«Լեզվի հետ կապված դժվարություններ կան, մնացածը կրնանք»:

Նախկին լողորդուհին հայրենիքում գործարար դարձավ, երևի թե չէր էլ պատկարեցանում, որ մի օր Արևելյան համեմունքներով խմորեղենները, որոնք ընտանիքի ու հարազատների համար էր պատրաստում, պիտի նաև օգներ, որ կարողնան ապրել, բիզնեսը փոքր է, սակյան, հույս ունի, որ ամեն ինչ կընթանա բնականոն հունով: Անին ևս երկու սիրիահայի օգնութամբ արևելյան խմորեղեններ են պատրաստում հանձնում առևտրի կետերին: Այնպես, որ եթե «Լազիսե» անվամբ խմորեղենների հանդիպեք, անպայման գնեք, դրանով կօգենք և սիրիահայ երեք ընտանիքի և վստահ կլինեք, որ դրանք պատրաստված են մաքուր ու ամենակարևորը մեծ սիրով:

Անիի ոսկերիչ ամուսինը դեռ աշխատանք չունի, մտածում է՝ ինչպես և ինչից սկսել: Հայաստանում շուրջ 80 սիրիահայ ոսկերիչ կա. Սփյուռքի նախարարությունը ոսկերչական գործարանում հանդիպում էր կազմակերպել, գուցե այդ նախաձեռնությունից ինչ որ բան ստացվի: Սիրիահայ այս ընտանիքում ամենաշուտը երեխաները հարմարվեցին արևելահայերենին, չնայած դժվարություններին Անին վստահեցնում է՝ ցանկանում են մնալ ու ապրել հայրենիքում.«Մենք երազել ենք ըլալ հայրենիքին մեջ, ապրինք, մեծնանք հայ, քրիստոնյա, անոր համար կփափագինք մնալ հայրենիք»:
 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button