

Հանրապետության նախագահի հրամանագրով Միքայել Մինասյանը նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան):
Մինչ այս՝ մեկ այլ հրամանագրով Սերժ Սարգսյանը Վիգեն Չիտեչյանին ազատել էր Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: