Հասարակություն

Կյանքից հեռացել է Գեորգի Գարեգինի Ասատուրյանը

Մարտի 8-ին, կյանքի 88-րդ տարում վախճանվել է ՀՀ արվեստի և սպորտի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր Գեորգի Գարեգինի Ասատուրյանը: Գեորգի Գարեգինի Ասատուրյանիմահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

Գեորգի Ասատուրյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 10-ին, ժամը 18:00-ից 20:00-ն, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ մարտի 11-ին,  ժամը 12:00-14:00, Կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/:

 

Ցուցադրել ավելի
Back to top button