Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը՝ նվիրված կանանց տոնին

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրների Ազատության հրապարակում հրավիրած այսօրվա հանրահավաքը նվիրված էր կանանց տոնին։ Ինչպես եւ խոստացել էր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը, այս անգամ ելույթ ունեցավ նրա կինը՝ Արմենուհի Հովհաննիսյանը։

Ինչպես նա, այնպես էլ մյուս ելույթ ունեցողները, որոնք մեջ կային կանայք, խոսեցին կանանց, հասարակության մեջ նրանց դերի մասին։

Միակ քաղաքական ելույթը Րաֆֆի Հովհաննիսյանինն էր, ով նշեց, որ կշարունակի իր հետընտրական հանդիպումները մարզերում, վաղը կլինի Գեղարքունիքում, իսկ Ազատության հրապարակում հաջորդ՝ կիրակի օրվա հանրահավաքում հայտարարություն կանի հետագա քայլերի մասին, անկախ նրանից, թե որքան մարդ կգա հրապարակ։

Ցուցադրել ավելի
Back to top button