Միջազգային

Չավեսին կզմռսեն

Վենեսուլեայի նախագահ Ուգո Չավեսի մարմինը կզմռսեն եւ կտեղադրեն Հեղափոխության թանգարանում, որպեսզի ժողովուրդը նրան մշտապես տեսնի, հայտարարել է փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն։

«Որոշվել է նախագահի մարմինը զմռսել, որպեսզի այն հավիտյան պահպանվի եւ ժողովուրդը կարողանա տեսնել նրան Հեղափոխության թանգարանում ապակյա գմբեթի տակ։ Չավեսը պետք է զմռսվի այնպես, ինչպես ռուսաստանյան առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Ուլյանով- Լենինը, վիետնամական առաջնորդ Հո Շե Մինը եւ Չինաստանի կոմկուսի ղեկավար Մաո Ցզեդունը»,- հայտարարել է Մադուրոն։

Չավեսի հրաժեշտի պետական արարողությունը տեղի կունենա մարտի 8- ին տեղական ժամանակով ժամը 11- ին, հայտնել է Մադուրոն։ Այդ արարողությանը մասնակցելու համար Վենեսուելա կժամանի բարձր մակարդակի 55 պատվիրակություն։

Ցուցադրել ավելի
Back to top button