Հասարակություն

Հիվանդ երեխաների մայրերն ու հաշմանդամ կանայք. խնդիրները տարբեր են, լուծման միջոցները՝ նույնը

Աիդա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Մանկական գլխուղեղային կաթվածով հիվանդ երեխաների բուժման համար պետությունը քիչ բան չի անում, ասում է «Հայ մայրեր» հասարակական բարեգործական կազմակերության նախագահ Նարինե Մանուկյանը:  Պետությունը տարեկան 2 անգամ տրամադրում է վերականգնողական բուժում` կապված հիվանդության բարդությունից:

«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության նպատակն է,  որպեսզի միավորի մայրերին և փոխանակի տեղեկատվությունը: Կազմակերպությունն ակնկալում է հովանավորների աջակցությունը, որպեսզի երեխաներն ամբողջ տարի ստանան անհրաժեշտ թերապիա: Փետրվարին մեկնարկել է  կազմակերպության «Մեկ բաժակ սուրճի փոխարեն» ակցիան և հավաքել է  մոտ 500.000 դրամ գումար, որն ամբողջապես օգտագործվելու է երեխաների բուժման համար:
Իսկ ահա հաշմանդամություն ունեցող կանանց էլ միավորել է ikin.am կայքը։ Նպատակն է հնարավորություն տալ կանանց խոսելու իրենց խնդիրների և հաջողությունների մասին, քննարկելու իրենց հուզող հարցերը և լուծումներ առաջարկել:
Հաշմանդամություն ունեցող կանանց կազմակերպած միջոցառման ժամանակ ներկայացվեց «Ես ունեմ մայրանալու իրավունք» գրքույկը, որը թարգմանվել և հրատարակվել է «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կազմակերպության կողմից: Այս միջոցառման նպատակն էլ հանրության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրների վրա հրավիրելն էր և կոչ անել հասարակական կազմակերպություններին և պետական մարմիններին իրենց ծրագրերում և քաղաքականությունում նկատի ունենալ հիշյալ կանանց կարիքները:

 

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button