Տնտեսական

Գյուղմթերքի արտադրության կին հերոսը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Այսօր կայացել է «Գյուղմթերքի արտադրության ոլորտի կին հերոս-2013»  մրցանակաբաշխությունը: Ծրագիրն իրականացվույմ է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցեացիայի և ՕՔՍՖԱՄ-ի կողմից: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած ձեռներեց կանանց, որոնց հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել տեղական համայնքների կայուն զարգացմանը։
Գյուղմթերքի արտադրության ոլորտի կին հերոս ծրագրին մասնակցել են կանայք ՀՀ տարբեր մարզերից: Մրցանակաբաշխությունից հետո տեղի է ունեցել գյուղատնտեսության ոլորտի հերոս կանանց մասին պատմող գրքույկի և տեսանյութի, մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվող հայկական ավանդական ուտեստների գրքույկի ու ֆոտոցուցահանդեսի ներկայացումը:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button