ԿարևորՀասարակություն

Ֆելիքս Ցոլակյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

«Կադրային փոփոխություններ չեն սպասվում, առայժմ ծանոթության շրջանն է»,- Շիրակի նորանշանակ մարզպետ, ԱԱԾ պետի արդեն նախկին  տեղակալ Ֆելիքս Ցոլակյանն այսօր ոչ միայն շնորհավորանքներ է ստացել, այլ նաև հասցրել է որպես մարզպետ առաջին ճեպազրույցը տալ լրագրողներին: Նա հայտարարել է, որ կուսակցական չի, և չի էլ պատրաստվում որևէ կուսակցությանն անդամագրվել: «Որևէ մեկի հետ անձնական խնդիրներ չունեմ»,- լրագրողներից մեկի՝ Վարդան Ղուկասյանը ձեզ համար պրոբլեմ է, թե ոչ»,- հարցին այսպես է արձագանքել Շիրակի նորանշանակ մարզպետը: Հիշեցնենք, որ մարզպետի նշանակումը կատարվում է կառավարության նիստում՝ տարածքային կառավարման նախարարի ներկայացրած նախագծի հիման վրա:

«Ինչու են Շիրակի մարզի ղեկավարներ նշանակվում ուժային կառույցների ներկայացուցիչներ»,- ԱԱԾ պետի արդեն նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանին մարզպետի պաշտոնում ուղղված թերևս առաջին հարցերից մեկն էր: «Չեմ կարող ասել, ինչ-որ բան համընկել է՝ վերջին երկու նշանակումը: Մնացվածն ուժային կառույցներից չեն եղել: Բոլորն էլ տարբեր տեղերից են եղել»:

Այսօր նորանշանակ մարզպետը դեռ Շիրակ չի մեկնի, «կադրային փոփոխություններ առայժմ չեն սպասվում, աշխատող մարդը կշարունակի աշխատել, խնամի-ծանոթ բարեկամ սկզբունքն էլ չի գործի այս հարցում»: Անկուսակացկան Ֆելիքս Ցոլակյանը չի պատրաստվում որևէ կուսակցության անդամագրվել, իսկ Շիրակ կուղևորվի հետևյալ առաքելությամբ. «Աշխատելու առաքելությամբ եմ գնում, կփորձեմ , եթե ամեն մեկի ինչ-որ լավ բան արածները կան, ընդօրինակել»:

Ֆելիքս Ցոլակյանը մարզպետ նշանակվեց կառավարության նիստի ընթացքում: Հենց այստեղ էլ պարզ դարձավ, որ առաջիկա տարիներին փոխվելու է մեր երկրի սոցիալական քաղաքականությունը, եթե մինչ այժմ պետությունը ժամանակ առ ժամանակ բարձրացնում էր սոցիալապես անապահով խմբերին տրվող ընտանեկան նպաստները, ապա այժմ բոլորովին այլ ուղղությամբ են աշխատելու՝ պայմաններ են ստեղծելու խոցելի խմբերչի երեխարենրի անվճար կրթության , աշխատանքի խնդիրները լուծելու համար: Վարչապետ Տիգրան Սարգսյան.«Թիրախային օգնություն ենք ցույց տալիս, սպառված գազի վճարները հատկացնելու միջոցով: Հիմա նոր ծրագիր ենք հաստատելու, որպեսզի սոցիալապես խոցելի խմբերի կոմունալ վճարները բյուջեից հատուցենք»:

Կառավարությունն այսօր հաստատեց նաև «Փոքր Կենտրոնի կառուցապատման» հայեցակարգը: Քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանի խոսքով՝ խիստ ժամեկտներ են դրված, որպեսզի հայեցակարգը օրենսդրական տեսք ստանա՝ առաջիկա վեց ամսվա ընթացքում գուցե ոչ թե օրենքի նախագիծ լինի, այլ՝ օրենսդրական մի ամբողջ փաթեթ: Անձամբ քաղաքաշինության փոխնախարարին Փոքր կենտրոնը շատ է դուր գալիս, իհարկե ՝ ոչ խցանումները: Խանգարում են արդյոք վերջիններս Երևան այցելող զբոսաշրջիկներին , թե ոչ, դժվար է ասել, սակայն, մեր երկիրը զբոսաշրջության ոլորտում կրկին հաջողություն է արձջանագրել: զբոսաշրջության մրևցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը 11 կետով բարելավել է իր դիրքերը՝ 140 երկրների շարքում զբաղեցնելով 79-րդ տեղը: Իհարկե «լավ է, որ 11 կետով բարելավել ենք մեր դիրքերը, սակայն, անելիքներ ունենք»,- նկատեց վարչապետ Սարգսյանը՝ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարելով վերլուծել հրապարակված զեկույցն ու ներկայացնել ուժեղ ու թույլ կողմերը՝ հաջորդ զեկույցում արդեն ավելի շատ առաջընթաց գրանցելու ակնկակալիքով:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button