ԿարևորՀասարակություն

Վատիկանում ՀՀ դեսպանություն կստեղծվի

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Սուրբ Աթոռում (Վատիկան) ՀՀ դեսպանություն ստեղծելու` ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ.։ 1988 թ. երկրաշարժից հետո Սուրբ Աթոռը Հայաստանին է նվիրել Աշոցքի շրջանում  կառուցված «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցը։ Սուրբ Աթոռը 2000 թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Դեսպանության հիմնումն առավել համակարգված և ուղղորդված կդարձնի կողմերի աշխատանքը։

Ցուցադրել ավելի
Back to top button