ԿարևորՀասարակություն

Նորբերթ Լամմերթն խոսել է Հայաստան-ԵՄ գործակցության նոր հնարավորություններից

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթն այսօր այցելել է Երեւանի պետական համալսարան, որտեղ նա հանդիպում է ունեցել Մայր բուհի ուսանողների հետ, ապա արժանացել ԵՊՀ հուշամեդալի: Համալսարանում անցկացրած դասախոսության ժամանակ Գերմանիայի խորհրդարանի նախագահը խոսել է Հայաստան-Եվրամիության գործակցության նոր հնարավորություններից ու քաղաքական նոր հնարավոր զարգացումներից` նաեւ կապված Թուրքիայի հետ: Մեկ այլ մամուլի ակումբում էլ Ստամբուլ կատարած իրենց այցից մանրամասներ են ներկայացրել ՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը եւ ԲՀԿ-ական Արագած Ախոյանը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությունը ՀՀ  Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել մարտի 5-ին: Այցի ընթացքում Բունդեսթագի նախագահն արդեն հանդիպել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Գերմանիայի խորհրդարանի նախագահի հերթական հանդիպումը Մայր բուհում էր: Երեւանի պետական համալսարանի ուսանողների համար կարդացած իր դասախոսության ժամանակ Լամմերթը խոսեց Եվրամիության խնդիրների, զարգացման հեռանկարների, ժողովրդավարության եւ այլ հարցերի մասին` այդ ընթացքում ընդգծելով` «Հայաստանի հետ համագործակցությունից ԵՄ-ն ավելի շատ քաղաքական, տնտեսական և մշակութային «շահեր» ունի, քան որեւէ ասիական պետությունից»:

Բունդեսթագի նախագահը նշեց, որ Եվրամիությունը հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ, ինչը, նրա դիտարկմամբ, պետք է իրականացանել հատուկ համակարգով եւ մեդոթներով: «Դա ներառում է այդ երկրների ինքնազարգացման անհրաժեշտությունն այն ճանապարհով, որը պահանջում են Եվրոպական չափանիշները եւ ազնվությունը»,- ասաց Լամմերթը: Դրան զուգահեռ` Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը Եվրամիության հետագա ընդլայնման եւ Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում հոռետեսորեն է տրամադրված:

«Գոնե մոտ ապագայում չկա լուրջ հնարավորություն այն երկրների համար, որոնց անդամակցության արդյունքում ԵՄ-ն կընդլայնվի: Ավելի լավ է մենք խուսափենք նման որոշումից: Թուրքիայի անդամակցությունը ընդունելուց հետո հնարավոր չի լինի հիմնավորել, թե ինչու են մերժվում անդամության հայտ ներկայացրած մյուս 15 երկրները: ԵՄ անդամ դառնալուց հետո շատ երկրների մոտ նվազում է բարեփոխումներ կատարելու ձգտումը: «Սա նաեւ ինչ-որ չափով վերաբերում է Հայաստանին եւ տարածաշրջանի մյուս երկրներին, որոնք շահագրգռված են Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմամբ»:

Եւ կրկին Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, սակայն այս անգամ Հայաստանի մասով: Օրերս` մարտի 3-5-ին, ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը եւ ԲՀԿ-ական պատգամավոր, Արեւմտահայոց ազգային համագործակցության խորհրդի անդամ Արագած Ախոյանը Ստամբուլում մասնակցել են «Կրոնական համակեցությունը ժամանակակից ճգնաժամերի հաղթահարման միջոց» միջազգային ֆորումին ու այնտեղից վերադարձել տպավորված: 14 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ֆորումին Հայաստանի ներկայացուցիչները խոսել են Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդների եւ Թուրքիայի վարած քաղաքականության հետեւանքով իրենց հալ լինելը ստիպված թաքցնողների մասին: Ցեղասպանության փաստին ֆորումի վերջում հակադարձել է միայն թուրք ներկայացուցիչներից մեկը, ով 1915-ի իրադարձությունները փորձել է բնորոշել որպես տեղահանում:

Ստամբուլից հայ պատգամավորները վերադարձել են այլ նորություններով եւս: Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին տեղի հայերի եւ Դիրաբեքիրի քաղաքապետի ջանքերով գործում է, իսկ առաջիկայում այնտեղ հիմնադրվելու է հայկական մշակույթի կենտրոն: Գաղաափարն արդեն շատ է հասունացել, մանրամասնեց Արագած Ախոյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button