

Հայ- ֆրանսիական գործարարության ակումբի նախագահ Արման Փինարբասին Carrefour ընկերության՝ Հայաստան մուտքի հետ կապված նամակ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին։
Նշելով, որ «Carrefour Armenia» ընկերությունն իրենց ակումբի անդամ է, Փինարբաբին նշել է, որ «Carrefour»– ի մուտքը Հայաստան շոշափելիորեն կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, մասնավորապես՝ որակյալ աշխատատեղերի ստեղծմանը և սպառողներին մատուցվող ծառայությունների բարելավմանը՝ թե՛ որակի բարձրացման, թե՛ ընտրության բազմազանության տեսանկյունից: Այդ իսկ պատճառով՝ Հայ- ֆրանսիական գործարարության ակումբը կարևորում է նմանատիպ խոշոր ներդրումային ծրագրի մոտալուտ իրականացումը Հայաստանում»:
Արման Փինարբասին նաեւ հույս է հայտնել, որ «Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր լիարժեք աջակցությունը կբերի այս ծրագրի հաջող գործարկմանը՝ ի նպաստ տնտեսության և հայ ժողովրդի»: