ԿարևորՀասարակություն

Հայաստանն ըստ «2013թ. Զբոսաշրջության մրցունակության զեկույցի» 79-րդն է

Հայաստանն ըստ «2013թ. Զբոսաշրջության մրցունակության զեկույցի» զբոսաշրջության մրցունակությամբ 79-րդն է 140 երկրների շարքում: Ըստ Զբոսաշրջության մրցունակության համաթվի Հայաստանի դիրքը 11 տեղով բարձրացել է 2011 թվականի հետ համեմատած: Հայաստանը հինգերորդ անգամն է, ինչ ներգրավվում է Համաշխարհային տնտեսական‎ ֆորումի կողմից հրատարակվող Զբոսաշրջության մրցունակության զեկույցում: Զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենամրցունակ երկիրների ցանկը այս տարի գլխավորում են Շվեյցարիան, Գերմանիան և Ավստրիան:

Ցուցադրել ավելի
Back to top button