ԿարևորՄիջազգային
Դժբախտ պատահարի զոհ է դարձել Անդրեյ Պանինը


Այսօր ռուսական լրատվամիջոցները հաղորդել են Անդրեյ Պանինը մահվան գույժը: Ռուս հանրահայտ դերասանի դին գանգուղեղային վնասվածքով գտել են նրա տանը, մինչ այդ չորս օր շարունակ նա չի պատասխանել հարազատների հեռախոսազանգերին: Իրավապահ մարմինների նախնական եզրակացության համաձայն, սիրված դերասանը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով, բռնության հետքեր նրա մարմնի վրա հետաքննությունը չի հաըտնաբերել: Պանինը 50 տարեկան էր, խաղացել է ավելի քան 60 գեղարվեստական ֆիլմերում: «Բրիգադա» հանրահայտ ֆիլմում նա կերտել է ոստիկան Կավերինի կերպարը:Նրա մասնակցությամբ հանրահայտ ֆիլմերից են «Վարորդ Վերայի համար», «Երկկենցաղ մարդը», «Մահ անունով ձիավորը» և այլ: