ԿարևորՔաղաքական

Ալեքսանդր Մարկարով.«Հայաստանում պիտի գործի այն կանոնը, որն ընդունված է ժողովրդավարական երկրներում»

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Քաղաքագիտական շրջանակներում շարունակում են վերլուծել Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու փորձում կանխատեսումներ անել իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների հետագա զարգացումների վերաբերյալ: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի համոզմամբ` Հայաստանում էլ պիտի գործի այն կանոնը, որն ընդունված է ժողովրդավարական երկրներում. ամեն ինչ որոշում է ձայների հարաբերակցությունը, պարտված թեկնածուն ընդունում է քվերակության արդյունքներն ու շնորհավորում ձայների մեծամասնությամբ հաղթանակ տարած թեկնածուին: Փորձագետ Էդգար Վարդանյանը ևս այս ձևաչափն ընդունելի կհամարեր, եթե, ինչպես ասում է, Հայաստանը լիներ ժողովրդավարական երկիր: Այս առումով փորձագետը լուրջ վերապահումներ ունի:

«Ընդդիմությունն այսօր խաղում է առաջին համարով, իշխանությունը պաշտպանվողի դերում է: Վերջինն առայժմ չի գնում առճակատման, սպասում է, որպեսզի ճնշումն աստիճանաբար թուլանա և ինքը մնա իր դիրքում»,- ֆուտբոլային բառապաշարի օգնությամբ հայաստանյան ներքաղաքական իրավիճակն է բնութագրում փորձագետ Էդգար Վարդանյանը: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի բնորոշմամաբ այն , ինչ տեղի է ունենում հայաստանայն ներքաղաքական դաշտում մշակույթ է, որը ձևավորվել է դեռևս 1996 թվականի ընտրություններից հետո. այսինքն` ձայների քանակով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն չի ընդունում ընտրության արդյունքները և սկսվում են հետընտրական զարգացումները:

Ցուցադրել ավելի
Back to top button