ԿարևորՔաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը կանցկացվի միասին`մարտի 11-ին

Հայաստանի նախագահի ընտրություններում նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը կանցկացվի միասին՝ մարտի 11-ին: Այդ մասին ասված է Սահմանադրական դատարանի՝ մարտի 5-ի աշխատակարգային որոշման մեջ: Այս երկու միավորված գործով զեկուցողներ են նշանակվել Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը և Աշոտ Խաչատրյանը: Ըստ նույն աշխատակարգային որոշման, Իրավական բարձրագույն ատյանում դատաքննությանը՝ որպես պատասխանող կողմ ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ հարակից պատասխանողներ` Դատախազությունը և Ոստիկանությունը: Հիշեցնենք՝ թեկնածուները վիճարկում են «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը:

Ցուցադրել ավելի
Back to top button