Մշակույթ
Ռուբեն Հախվերդյանը չի դիմանում համատարած գորշությանն ու քծնանքին


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Եթե փորձած թանից գարշահոտություն է գալիս, ինչո՞ւ ձեռքը չգցել անարատ տնական մածունին». Ռուբեն Հախվերդյանն այսօր այսպես է մեկնաբանել Րաֆֆի Հովհանիսյանի կողքին կանգնելու իր որոշումը:
«Րաֆֆին կրթված է, լայնախոհ, գիտի մի քանի լեզուներ և ամենակարևորը` կեղտոտված չէ»,- ասել է հեղինակային երգի կատարողը:
Հախվերդյանը անարգանքի սյունին գամեց Հայաստանի ներկա իշխանություններին, որի անցկացրած, նրա բնորոշմամբ, ոչ օբյեկտիվ ընտրությունների պատճառով հասարակությունը դժգոհում և ընդվզում է:
Ընդվզողների շարքում Ազատության հարթակում է նաև ինքը, քանի որ համատարած գորշության ու քծնանքի մթնոլորտին, ինչպես ասում է, չի դիմանում: