ԿարևորՄիջազգային

Մահացել է Ուգո Չավեսը

58 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Այս մասին ազգային հեռուստաընկերության եթերում հայտարարել է երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, հայտնում է ИТАР-ТАСС-ը: 2011թ. հունիսին քաղցկեղի հեռացման նպատակով Չավեսը վիրահատություն էր տարել: Դրանից հետո նա քիմիոթերապիայի կուրսեր էր անցել, որից հետո հայտարարել էր, որ հաղթել է քաղցկեղը: Սակայն մի քանի ամիս անց բժիշկները նոր ուռուցք էին հայտնաբերել, որը հեռացվել էր 2012թ. փետրվարին: Վիրահատությունը, ինչպես նաև ճառագայթային թերապիայի կուրսերը Կուբայում այդպես էլ արդյունք չէին տվել, և նա ենթարկվել էր երրորդ վիրահատությանը անցյալ տարվա դեկտեմբերին:

Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է յոթօրյա սուգ նախագահ Ուգո Չավեստի մահվան կապակցությամբ:  Չավեսի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 8-ին: Հուղարկավորության վայրը, Agence France-Presse-ի փոխանցմամբ, դեռևս չի ընտրվել: Թաղման պաշտոնական արարողությանը հավիրված են լինելու Լատինական Ամերիկայի մի շարք երկրների առաջնորդներ:  «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը հաղորդում է, որ Չավեստի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարված նաև Արգենտինայում:

Ցուցադրել ավելի
Back to top button