ԿարևորՀասարակություն

Հովհաննես Ավոյան.«ՏՏ ոլորտի ամենամեծ խնդիրը բուհական կրթության հետ է»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Մեր երկրի կառավարության գերակա հռչակած ուղղություններից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է: «Սա միակ ոլորտն է Հայաստանում, որի աճը միայն պայմանավորված է մասնագետների առկայությունից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության նախագահ Հովհաննես Ավոյանը, ով նաևընդգծել է, որ ոլորտը որակյալ մասնագետների կարիք ունի: «Եթե մենք կարողանանք որակյալ մասնագետների քանակը կրկնապատկել, մեր ոլորտի ծավալները կկրնապատկվեն, խոսքը միլիոնավոր դոլարների լրացուցիչ եկամուտների մասին է»,- ասել է Հովհաննես Ավոյանն ու նկատել, որ բուհերը համապատասխան մասնագետներ չեն պատրաստում: ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ հիշեցրել է, որ ոլորտը կարգավորող հայեցակարգը մշակել են ու հանրապետության նախագահին ներկայացրել:

Տարիներ շարունակ միայն աճ գրանցած ՏՏ ոլորտը այժմ էլ շարունակում է նույն թափով զարգանալ, ավելին, երբեմն այնքան արագ, որ մասնագետների թափուր տեղերը անհանգստացնող խնդիրների սանդղակում առաջինն են լինում: Այս մասին պարբերաբար հիշեցնում է նաև հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը: Առաջին հայացքից թվում է, թե մեր երկրում ՏՏ մասնագետների կարիք չպետք է լինի, կամ որ ավելի իրատեսական է, գոնե պահանջարկը փոքր լինի, համապատասխան մասնահգիտությունների գծով տարեկան մեծ թվով երիտասարդներ են ավարտում հանրապետության բուհերը, ավարտում են ու կանգնում աշխատանք գտնելու դժվարին խնդրի առջև: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանը նկատում է՝ «Մեր ամենամեծ խնդիրն այսօր բուհական կրթության հետ այն է, որ բուհերը տալիս են շատ տեսական գիտելիքներ, շատ անգամ ոչ ժամանակից, անգամ: Բայց շատ քիչ մասն է պրակտիկ գիտելիքների, ունակությունների ու վարժանքների աշխատում: Ստեղծվում է այնպիսի վիճակ, երբ ուսանողն ավարտելով համալսարանը, դեռ պետք է մեկ տարի վարժեցվի, տեխնոլոգիաների օգտագործման վրա»:

Բացը լրացնելու նպատակով առաջիկա ամիսներին կսկսի գործել Ազգային լաբորատորիաների ծրագիրը՝ ԱՆԵԼ անվամբ: Ճարտարագիտական համալսարանում մոտ 50 լաբորատորիա կստեղծվի, տարեկան 2 հազար ուսանող հանրավորություն կուեննա օգտվել լաբորատորիայից, երկու տարի անց տեխնոլոգիական ոլորտում կարտադրվեն բարձր որակավորմամբ շուրջ չորս հազար մասնագետներ:

«Դա լինելու է ինժեներական ոլորտ, ոչ թե ՏՏ, այսինքն ավելի լայն բնույթի բան է, մենք մտածում ենք հաջորդ փուլում ունենալ նմանատիպ կառույց նաև ծրագրային ու ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում»:

Ոլորտի ներկայացուցիչները միաձայն պնդում են, որ ամենամեծ խոչընդոտը մարդկային ռեսուրսի բացակայությունն է: Նրանք հատկապես կարևորում են ու հպատւութամբ նշում, որ մենք՝ հայերս, նավթ ու գազ չունենք, սակայն, ինտելեկտ ունենք ու պետք է կարողանանք այն պահել: Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հիշեցրեց, որ ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը հանարպետության նախագահին են հանձնել: Հիշեցնենք, որ մինչ հայեցակարգի մշակումը ոլորտի ներկայացուցիչները գտնում էին, որ Հայաստանին պետք է ՏՏ ոլորտը համակարգող առանձին գերատեսչություն: ՏՏ մասնագետների մի մասը հույս ուներ, որ այն կստեղծվի խպորհրդարանական ընտրություններից հետո, սակայն, կառավարության նոր կազմը հրապարակելուց հետո, նրանց հույսերն ի դերև ելան:

Back to top button