Հասարակություն

Արցախյան պատերազմում նույնպես հայ կինը եղել է տղամարդու կողքին

ԿարենՂազարյան

«Ռադիոլուր»

Պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Կանանց միջազգային տոնին` մարտի 8- ին նվիրված միջոցառում: Միջոցառման ժամանակ ցուցադրվել է «Նվիրում» ֆիլմը, որը պատմում է դժվար ժամանակաշրջաններում հայ տղամարդու կողքին կանգնած հայ կանանց` մայրերի ու քույրերի դերի մասին:

Միջոցառման ընթացքում մեծարվել են ՀՀ զինված ուժերում ծառայող կանայք, ինչպես նաեւ կին ազատամարտիկներ, զոհված ազատամարտիկների մայրեր ու այրիներ, բանակում միաժամանակ երեք տղա ծառայող ունեցող մայրեր:
Տոնի կապակցությամբ նրանք  պաշտպանության նախարարի հրամանով պարգեւատրվել են պատվոգրերով, շնորհակալագրերով, մեդալներով ու արժեքավոր նվերներով:
Միջոցառմանը մասնակցել է նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` տիկին Գրետան: Տիկին Գրետան, ինչպես նաեւ Ջիվան Աբրահամյանի մայրը` Բավական Աբրահամյանը, պաշտպանության նախարարի հրամանով նույնպես արժանացել են պաշտպանական գերատեսչության արժեքավոր պարգեւներին:

Հիշատակելով, որ արցախյան պատերազմում նույնպես հայ կինը եղել է տղամարդու կողքին` նախարար Սեյրան Օհանյանը շեշտել է, որ հենց այդ կանայք են զրկել իրենց սխալվելու իրավունքից:

 

Ցուցադրել ավելի
Back to top button