ԿարևորՔաղաքական

Քաղաքական ուրավականներն ու դիակները` ըստ Ռիչարդ Կիրակոսյանի

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

«Փետրվարի 18-ի նախագահականմ ընտրությունները անկախ Հայաստանի պատմության ամենա ոչ մրցակցային ընտրություններն էին»,- վերլուծելով ընտրական ողջ գործընթացը` այսօր ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Հանրությունը, նրա կարծիքով, խորն ավստահություն ուներ թե’ իշխանությունների, թե’ ընդդիմության նկատմամբ: Վերլուծաբանը սակայն դժվարացել է եզրահանգումներ անել:

Վերլուծելով փետրվարի 18-ին կայացած ընտրական ու հետընտրական գործընթացները` Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, որ որևէ եզրահանգում չի կարող անել կատարվածից: «Ժառանգության» առաջնորդի 36 տոկոս քվե ստանալը նրա կարծիքով դաս պետք է լինի իշխանությունների համար, որ բարեփոխումների պահանջը զորեղ է, և նրա խոսքով այս դասն իշխանությունները պետք է լավ սովորեն: Վերլուծելով Ժառանգության առաջնորդի գործողությունները` նա ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր փոփոխությունների միջնորդի է վերածվում.« Մենք չգիտենք, արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը ունի մարտավարություն: Ակտիվ ընդդիմությունը լավ է»:

Ընտրություններից հետո այսօրվա քաղաքական իրավիճակը գնահատելով` Ռիչարդ Կիրակոսյանը երկու դիտարկում արեց. Կան քաղաքական ուրվականներ ու քաղաքական դիակներ, ասաց. «Ուրվականը Ռոբերտ Քոչարյանն է, քաղաքական դիակը` ԲՀԿ-ն»:

Ընդ որում ԲՀԿ- առաջնորդի հետ «Ժառանգության» առաջնորդի հանդիպումը նա հուսալքության դրսևորում համարեց, իսկ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը նրա համոզմամբ լավ էր: Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով և իշխանությունները, և «Ժառանգություն»-ը մեկ ընդհանուր թշնամի ունեն. դա օլիգարխիան է:
Վերլուծաբանի կարծիքով` առաջիկայում ճնշումը իշխանությունների դեմ կշարունակվի, ինչը նրա համոզմամբ լավ հնարավորություն է իշխանությունների համար «Ժառանգություն» կառուցելու:

Ցուցադրել ավելի
Back to top button