Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է տեւական պայքարի

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր իր հերթական հանրահավաքը անցկացրեց Ազատության հրապարակում։ Նախորդ հանրահավաքի ժամանակ նա հրավիրել էր այսօր հրապարակ Հայաստանի նախագահին, վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին։ Նրանք չէին եկել եւ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ եթե նրանք իր հետ հանդիպելու ցանկություն ունենան, ապա նա պատրաստ է նրանց հետ հանդիպել։

Հանրահավաքի ժամանակ նշվեց, որ ժողովուրդը պետք է պատրաստվի տեւական պայքարի, ինչպես նաեւ «Ժառանգության» առաջնորդը նշեց, որ շարունակելու է իր մարզային այցելությունները, նաեւ հանրահավաքներ է անցկացնելու Երեւանում։

Ցուցադրել ավելի
Back to top button