Հասարակություն

Սան Ֆրանցիսկոյում ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը հանդես է եկել ելույթով

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը մասնակցել է Սան Ֆրանցիսկոյի շրջանի Հայ Դատի գրասենյակի տարեկան երեկոյին: Դիվանագետի օրը ելույթ ունենալով հայ համայնքի ներկայացուցիչների առջև` դեսպանը խորհրդանշական է համարել իր` որպես ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի, այդ քաղաքում գտնվելը, քանի որ Սան Ֆրանցիսկոյում է ստորագրվել ՄԱԿ-ի կանոնադրությունը: Դեսպան Նազարյանն ընդծել է, որ 21 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է միջազգային միջկառավարական այդ հեղինակավոր կազմակերպությանը և այսօր շարունակում է հետևողականորեն մասնակցել ու իր ներդրումն ունենալ միջազգային խաղաղության ու անվտանգության, ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների խրախուսման ու պաշտպանության համընդհանուր գործին:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից նաև փոխանցում են, որ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն առանձնացրել է ցեղասպանության կանխարգելմանը միտված Հայաստանի ջանքերը, խոսել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու սումգայիթյան ողբերգության հետևանքների մասին ու այդ համատեքսում անդրադարձել Ադրբեջանում շարունակվող հայատյացության վտանգավոր քաղաքականությանը:
Կարեն Նազարյանը նշել է, որ Հայաստանի Նախագահն ու կառավարությունը մեծ ուշադրություն են դարձնում Հայաստան-Սփյուռք գործակցությանն ու համախմբվածությանը` կարևորելով տարբեր երկրներում գործող հայկական եկեղեցիների, կազմակերպությունների, կառույցների, ԶԼՄ-ների, ինչպես նաև պարզապես մասնագետների ու անհատների դերակատարությունն այդ հարցում:

Դեսպան Նազարյանը խոսել է նաև վերջին տարիների ընթացքում Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության ու հայկական կառույցների և կազմակերպությունների հետ համատեղ ՄԱԿ-ի կենտրոնատեղիում կազմակերպված բազմաթիվ միջոցառումների ու քննարկումների մասին, որոնք առնչվում են կազմակերպության օրակարգում ներառված մշակութային, սոցիալական ու կայուն զարգացման հարցերին:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button