Հասարակություն

Նոր դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել նոր դատավորներ նշանակելու մասին: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի փետրվարի 22-ի եզրակացությունները` որոշում եմ.

1) Զարուհի ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր.

2) Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»,-ասված է հրամանագրում:

Ցուցադրել ավելի
Back to top button