Քաղաքական

Իշխանությունը խնդիրներ լուծելու անհրաժեշտության առջև է, ասում է Վարդան Այվազյանը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/03/050313lusine.mp3
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար  Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝  քաղաքական համակարգի թիվ մեկ խնդիրը իշխանական կուսակցության և իշխանության սերտաճումը թույլ չտալն է: Նրա կարծիքով՝ քաղաքական այն ուժը, որը կկարողանա մատնանշել այս խնդրի լուծումները, կդառնա ընդդիմադիր դաշտի առաջատարը:
«Այս առումով «Ժառանգության» քայլերն ինձ դեռևս հասկանալի չեն, բայց դա չի նշանակում, թե ես դեմ եմ «Ժառանգությանը»:  Եթե լինեն իրատեսական առաջարկներ, ես ինքս կմիանամ պայքարին»,- ասում է նա։
Ստեփան Դանիելյանը համոզված է, որ  ընդդիմադիրների  կողմից ավելի արդյունավետ կլիներ ոչ թե ընտրություններին մասնակցելը, այլ դրանք ամբողջությամբ  բոյկոտելը: Բայց քանի որ անցյալի իրադարաձությունների մասին խոսելիս պատմությունը եթե-ներ չի սիրում, ապա նախըտրում է եթե-ներով խոսել ապագայի մասին:

«Րաֆֆի Հովհաննիսյանն  իր վրա վերցրել է մեծ պատասխանատվություն: Կկարողանա՞ դուրս գալ այդ պատասխանատվությունից, թե՞ ոչ՝  կտեսնենք: Եթե չկարողանա՝ պատասխանատվությունը կլինի ընդդիմադիր բոլոր այն թեկնածուներինը, ովքեր մասնակցել են այս ընտրություններին»:

Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանի համար   ընտրությունների արդյունքները երկու իրողություն են փաստել: Նախ այն, որ երկրում սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիրներ կան։։
«Երկրում լրջագույն խնդիրներ կան՝ սոցիալական  լարվածություն, տնտեսական լուրջ խնդիրներ: Դրանք պարտադիր լուծում են պահանջում, և դրա առաջին պատասխանատուն իշխանությունն է»:

Նաև այն, որ ի տարբերություն քաղաքական ուժերի, ժողովուրդը համախմբվեց մեկ թեկնածուի շուրջ «531 հազար ձայնը  նշանակում է, որ ընդդիմությունը միավորվեց, ժողովուրդը խնդիր ունի միասնական թեկնածու տեսնելու, բայց ընդդիմադիր դաշտը չի միավորվում»:

Հարցի վերաբերյալ, թե ինչի շուրջ կարող են երկխոսել ընդդիմությունն ու իշխանությունն այսօր, պատգամավորն   ու հասարակական սեկտորի  ներկայացուցիչը տարբեր մոտեցումներ ունեն: Ստեփան Դանիելյանի պատկերացմամբ՝ ճանապարհը իշխանության այլընտրանքային կառույցների ձևավորումն է:
Վարդան Այվազյանի խոսքով՝  իշխանությունը ոչ թե քայլեր անելու, այլ խնդիրներ լուծելու անհրաժեշտության առջև է:
«Եթե ես, որպես իշխանություն, լուծեմ հասարակության խնդիրների ամբողջ ծավալը, հավատացեք, կփոխվի նաև հասարակության պահանջը. ինքը իշխանությանը չի ասի հաջողություն»:

 

 

 

 

 

 

 

 

 

Նախագահական ընտրությունների արդյունքները հանրապետական գործիչ Վարդան Այվազյանին մի քանի բան են հուշում. նախ այն, որ

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button