Հասարակություն

Ընտրագրավը հակասահմանադրական չէ. ՍԴ որոշումը

Սահմանադրական դատարանն այսօր մերժեց Մամուլի ազգային ակումբի նախագահ  Նարինե Մկրտչյանի՝ ընտրագրավի սահմանադրականությունը վիճարկող դիմումը։

Քննությունն անցավ գրավոր ընթացակարգով։ Այսինքն՝ կողմերը (պատասխանող կողմ ճանաչվել էր Ազգային ժողովը) իրենց դիրքորոշումները դատարանին ներկայացրել էին նախօրոք։ Դատարնը մինչ այս մերժել էր նաեւ Նարինե Մկրտչյանի՝ դիմումը բանավոր ընթացակարգով քննելու միջնորդությունը։

Ելնելով Նարինե Մկրտչյանի դիմումի հիման վրա գործի քննության արդյունքներից, ՍԴ- ն որոշեց, որ Ընտրական օրենսգրքի ընտրագրավին վերաբերող 23-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ նախադասությունները, 24-րդ հոդվածը, 38-րդ հոդվածի 7-րդ մասը, 79-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և 80-րդ հոդվածը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ մտնում հրապարակման պահից:

Back to top button