ԿարևորՀասարակություն

Գնորդ չլինելու պատճառով ԱԳՆ շենքի աճուրդը չի կայացել. շենքը կվաճառվի Էռնեկյանին

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Պետգույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ում այսօր կեսօրին տեղի չի ունեցել նախապես հայտարարված կառավարական երկրորդ մասնաշենքի՝ նախապես հայտարարված աճուրդը՝ գնորդ չլինելու պատճառով: «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լյուդվիգ Գրիգորյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է, որ հետարքրվողներ եղել են՝ ե’ւ Հայաստանից, ե’ւ արտերկրից, սակայն, քննարկումները բանակցային փուլից այն կողմ չեն անցել: Այսպիսով, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերության հետ կնքված նախնական պայմանագիրը մնում է ուժի մեջ:

Այն վերջնական տեսքի կբերվի մինչև այս տարվա ապրիլի 30-ը: «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ում, ի դեպ, «Տանգո» ընկերության և ոչ մի ներկայացուցիչ չի եղել: Այսօր կեսօրին, ըստ էության հանգուցալուծվեց վերջին ամիսներին ամենաշատը քննարկված ու շահարկված շենքերից մեկի՝ Կառավարական երկրորդ մասնաշենքի կամ որ ավելի ընդունված է ասել ԱԳՆ-ի շենքի ճակատագիրը: Հիշեցնենք, որ կառավարության 2012թ հոկտեմբերի 4-ի որոշմամբ, շենքն օտարվել էր «Տանգո» ընկերությանը՝ մլն 270 հազար 840 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Ընկերությունը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ գույքն օգտագործվելու է բացառապես որպես հինգաստղանի հյուրանոցային համալիր` միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային ցանցի բրենդով` պահպանելով գույքի պատմամշակութային և արտաքին տեսքը: Սա այն որոշումն էր, որը միանշանակ չընդունվեց ու չընկալվեց հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների կողմից: Կառավարության դեկտեմբերի 27-ի որոշմամբ, հայտարարեց, որ կառավարական երկրորդ շենքը կվաճառվի, սակայն, դասական աճուրդի միջոցով, որոշման էությունը ԿԱ ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանն այսպես բացատրեց՝ «որպեսզի ոչ մի տեսակի մութ անկյուններ չմնան գործարքի մեջ:Անակնկալ չէ, արտառոց բան չկա, քանի որ այս ընթացքում նաև հասարական պահանջ էր ձևավորվել»:

Կառավարական թիվ երկրորդ շեքի համար հայտարարված էր դասական աճուրդ, հայտերի ներկայացման վերջնաժամկետ էր նշանակվել մարտի չորսը ժամը 17.00: Պետգույքի կառավարման վարչության Աճուրդի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լյուդվիգ Գրիգորյանը մեզ փոխանցեց, որ հետաքրքրվողներ եղել են, սակայն, քննարկումները բանակցային փուլից այն կողմ չեն անցել:

«Տեղեկատվությունը լիարժեք տրամադրվել էր, այն տեղադրվել էր պետգույքի կառավարման վարչության պաշտոնական կայքէջում, ինչպես նաև azdarar.am կայքում, հետաքրքրվողներ եղել են, սակայն, բանակցային փուլից այն կողմ չի անցել: Եվ տեղական, և արտրեկրյա ներդրողներ են հետաքրքրվել: Նախնական գինը 51 մլն 270 հազար 840 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ էր, դասական աճուրդ էր հայտարարված , որպեսզի գինն ավելանար»:

ԱԳՆ-ի շենքի աճուրդը նշանակված էր այսօր կեսօրին՝ 12.30: Այն չկայացավ, գնորդ չլինելու պատճառով: Այսպիսով, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերության հետ կնքված նախնական պայմանագիրը մնում է ուժի մեջ: Այն վերջնական տեսքի կբերվի մինչև այս տարվա ապրիլի 30-ը:

Back to top button