ԿարևորՔաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանի ՍԴ- ում վիճարկում է ընտրությունների արդյունքները

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր  դիմել է Սահմանադրական դատարան`  վիճարկելով փետրվարի 18- ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները եւ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ փետրվարի 25- ի որոշումը։

«ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 19-րդ հոդվածի հիման վրա դիմումի նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան դիմումի գրանցումից 24 ժամ հետո: Այնուհետեւ Սահմանադրական դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի եւ ՀՀ Սահմանադրական դատարանի կանոնակարգի 20-րդ հոդվածի հիման վրա աշխատակարգային նիստում քննության կառնի գործը քննության ընդունելու հարցը»,- ասված է ՍԴ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: 

Դիմումը հանձնելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացուցիչները ՍԴ շենքի մոտ անցկացրել են մամուլի ասուլիս։ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները ՍԴ- ում վիճարկելու քայլը չի փոխարինում քաղաքական պայքարին, եւ այդ պայքարն իրենք շարունակելու են։

Ցուցադրել ավելի
Back to top button