Հասարակություն

Սփյուռքահայ ուսանողների համար ուսման վճարը 30 տոկոսով բարձր է

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Ըստ պաշտոնական տվյալների՝  սփյուռքահայ 4309 ուսանող է սովորում մեր երկրի բուհերում: Նրանք Հայաստան են ժամանել աշխարհի 37 երկրներից: Ինչպես նշեց Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը, նրանց մեծ մասը` 2026 հոգի ,Վրաստանից է, հիմնականում Ջավախքից: Մեծ թիվ են կազմում Ռուսաստանից, Սիրիայից և Իրանից եկած ուսանողները:
Մեր երիտասարդ հայրենակիցերը հիմնականում ստանում են համալսարանական կրթություն ԵՊՀ-ում,  բժշկական, մանկավարժական, ինչպես նաև ճարտարապետության և շինարարության պետական համալսարաններում:

«Սփյուռքահայ ուսանողները 30 տոկոսով ավելի են վճարում, քան տեղացի ուսանողները»,- ասում է խորհրդի նախագահը՝ ավելացնելով, որ արտոնյալ վիճակում հայտնվել են Արցախից և Ջավախքից հայրենիք եկած ուսանողները, որոնց վրա չի տարածվում վարձավճարի բարձր չափը, նրանք վճարում են տեղացիների համար սահմաված սակագնով:
Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը աշխատանքներ է տանում «արտոնյալ ուսանողության» աշխարհագրության հավասարեցման ուղղությամբ:

Սփյոռքահայ ուսանողները զրկված են անվճար ուսման և զեղչերից օգտվելու համակարգից, ինչը լուրջ խոչընդոտ է հանդիսանում նրանց համար:

Ի դեպ՝ Սամվել Մկոյանը Ջավախքից է, սովորում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսում: Նրա դիտարկմամբ՝ շատ սփյուռքահայ ուսանողներ գալով հայրենիք դժվարանում են շփման մեջ:
Խորհրդում գործող հոգեբանական և մայրենի լեզվի խմբակը նպատակ ունի վերացնել տեղացի և սփյուռքահայ ուսանողների լեզվական անջրպետը:

Ցուցադրել ավելի
Back to top button