Հասարակություն
Սելիմի լեռնանցքն ու Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են


Ժամը 17.45-ի դրությամբ՝ հանրապետության որոշ շրջաններում տեղում է ձյուն: Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: