Միջազգային

Չեխիայի Սենատն իմպիչմենտ հայտարարեց նախագահին

Չեխիայի Սենատն այսօր իմպիչմենտ է հայտարարել երկրի նախագահ Վացլավ Կլաուսին՝ նրան մեղադրելով պետական դավաճանության մեջ՝ հունվարին հայտարարած համաներման համար, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը։

Կլաուսը քաղաքացիներից շատերի դժգոհությունն էր հարուցել դադարեցնելով  խարդախության, այդ թվում նաեւ ֆինանսական խարդախությունների գործերով հետաքննությունը։
Սենատի անդամներից կեսից ավելին՝ 81 պատգամավոր, անվստահություն են հայտնել նախագահին։ Սա նշանակում է, որ այժմ երկրի Սահմանադրական դատարանը պետք է որոշի, խախտե՞լ է արդյոք Կլաուսը երկրի հիմնական օրենքը՝ ներում շնորհելով ենթադրյալ կոռուպցիոներներին։

Սենատի այս որոշումը, սակայն, միայն խորհրդանշական իմաստ ունի, քանի որ Կլաուսի նախագահական ժամկետն ավարտվում է եւ մարտի 8- ին տեղի կունենա նորընտիր նախագահի՝ նախկին վարչապետ Միլոշ Զեմանի երդմնակալության արարողությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button