Միջազգային

Հույն լրագրողները գործադուլ են հայտարարել

Հույն լրագրողներն այսօր հերթական գործադուլն են անում՝ բողոքելով ցածր աշխատվարձի և կրճատումների դեմ: Հունաստանի կառավարությունը մեղադրել է լրագրողներին սաբոտաժի մեջ, քանի որ այսօր ծրագրված է վարչապետ Անտոնիս Սամարասի այցը Թուրքիա և նրա հանդիպումը պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ:
Լրագրողները գործադուլ էին հայտարարել նաև  փետրվարի 19-ին, երբ Հունաստանում էր   Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Կառավարությունը այն ժամանակ եւս  հայտարարել էր, որ լրագրողները քաղաքական դրդապատճառներից ելնելով  ջանում են չլուսաբանել կարևոր իրադարձությունը և դատարանի միջոցով հասել էր նրան, որ լրատվամիջոցները վերականգնեն աշխատանքը:
Այս անգամ լրագրողական արհմիությունը մտադիր է գործադուլ անել տեղական ժամանակով առավոտյան ժամը 1օ- ից մինչև երեկոյան 5-ը : Արհմիությունները հայտարարել են, որ գործադուլին չեն մասնակցի այն լրագրողները, որոնք կմեկնեն Սամարասի հետ Ստամբուլ, սակայն այցի մասին պատմող ռեպորտաժները եթեր կհեռարձակվեն միայն գործադուլից հետո։

Ցուցադրել ավելի
Back to top button