Հասարակություն

Էդուարդ Սարիբեկյան.Այս տար որսագողության շատ դեպքեր են գրանցվել

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Անցյալ տարի բնակլիմայական պայմանները հետաքրքրիր էին կենդանական աշխարհի համար, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Օրինավոր որս» ակումբի ներկայացուցիչ Էդուարդ Սարիբեկյանը: Ըստ նրա` այս որսաշրջանն էլ էր հետաքրքիր ու արդյունավետ և ավելացրել, որ Հայաստանը, այնուամենայնիվ, որսի բազմազանությամբ բավական աղքատ է: Բնապահպանական լուրջ խնդիրներ կան, որոնք տարեց տարի ավելանում են: Սարիբեկյանը նշել է, որ այս ոլորտում բնապահպանական կազմակերպությունների դերը պետք բարձրացվի: Որսորդն այս տարի որսահանդակներում հանդիպել է տեսուչների և կարծում է, որ նրանց թիվը պետք կրկնապատկվի: Այս տար որսագողության շատ դեպքեր են գրանցվել, ասել է նա: Հիշեցնենք, որ որսաշրջանի բացումը եղել է օգոսոսի 25-ին, իսկ փակումը փետրվարի 28-ին:

Back to top button