Միջազգային
Եղիսաբեթ II- ին հոսպիտալացրել են


Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին հոսպիտալացվել է ստամոքսի հիվանդության՝ գաստրոէնտերիտի ախտանիշներով։ 86-ամյա թագուհու մասնակցությամբ այս շաբաթ կայանալիք բոլոր պաշտոնական միջոցառումները կհետաձգվեն, այդ թվում՝ նրա այցը Իտալիա, որը նախատեսված էր մարտի 6-7-ը։
Ինչպես վստահեցրել են Բուքինհեմյան պալատից, բրիտանական թագուհու հոսպիտալացումը կատարվել է ապահովության նպատակով, որպեսզի բժիշկները կարողանան ավելի ճշգրիտ գնահատել միապետի առողջական վիճակը։
Թագուհու վատ զգալու մասին թագավորական պալատի ներկայացուցիչները հայտնել էին անցած ուրբաթ օրը։ Այդ օրը նա ստիպված էր եղել չներկայանալ Ուելսի Սուոնսի քաղաքում տեղի ունեցած զինվորական շքերթին, որը նվիրված էր սուրբ Դավիդի օրվան։