Առաջիկայում որոշ դեղեր թանկանալու են


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Հայ սպառողների համար տեղական արտադրողների կանխատեսումերն այնքան էլ դրական չեն: Մասնավորապես դեղ ներկրողները հայտարարում են, որ առաջիկայում որոշ դեղեր թանկանալու են: Նրանք նաև վստահեցնում են, որ 2012-ին ոչ միայն գնաճ է տեղի ունեցել, այլ նաև գնանկում, իսկ սպասվող գնաճի հիմնավորումը մատակարարների կողմից թելադրվող գնային փոփոխություններն են: Գնաճը հիմնավորող փաստաթղթեր դեղ նորմուծողները պարտավոր են նաև ներկայացնել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, ու եթե գնային փոփոխությունները չկարողանան հիմնավորել, կտուգանվեն:
Հերթական գնաճը Հայաստանյան շուկայում, այս անգամ այն դեղերին է վերաբերում: Ոլորտի ներկայացուցիչները նախ կանխատեսում են, հետո նաև պարզաբանում, մատակարարներից արդեն բարձրացված գներով են դեղորայք գնում: Մեկ այլ արդարացում նույպես ունեն գործարարները, փոխարժեքի տատանումները: Նրանք միաձայն պնդում են, որ 2012-ին օրինակ, մի շարք դեղերի գներ ոչ միայն բարձրացել են, այլ նաև իջել:
Ասվածն ապացուցում են կոնկրետ օրինակերով, շատ դեպքերում գնակումը չի նկատվում, նկատվում է միայն գնաճը,- ասում է ոլորտի առաջատար ընկերություններից մեկի տնօրենը, որպես կանոն մատակարարաներն էլ ավելի շատ գները բարձրացում են, քանի թե իջեցնում, Հայստանյան շուկայում սպառվող դեղորայքի 90 տոկոսը ներկրվում է այլ երկրներից ՏՄՊՊՀ-ն անհատ քաղաքացիներից ու հասարակական կազմակերպություններից դիմում-բողոքներ է ստացել, նրանք ահազանգում են, որ դեղերի շուկայում գնային փոփոխություններ են գրանցվել: Ոլորտը մշտապես ուշադրության կենտրոնում է գտնվում, գնային փոփոխություններ նկատել են, առայժմ որևէ հայտարարությունից զերծ են մնում, արդյունքների մասին՝ առաջիկայում:
Հավելենք, որ այժմ մշակման փուլում է «Դեղերի մասին» նոր օրենքը, որտեղ ոլորտի ներկայացուցիչները, որոշ սահմանափակումներ են նկատում: Մասնավորապես, սահմանվել է, որ ներկրողները միջնորդավորված մատակարարից դեղ ներկրելու իրավունք չունեն, դա պետք է անեն կամ արտադրողից, կամ արտադրողի համաձայնությամբ՝ այլ մատակարարից: Դա էապես սահմանափակում է մրցակցությունը, արտադրողին ու նրա ներկայացուցչին հնարավորություն է տալիս գին թելադրել: ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է նաև ձվի շուկան: «Բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկան խիստ վերահսկողության է ենթարկվում, հատկապես Զատկի տոնին ընդառաջ»,- ասում է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Մի քանի խոշոր առևտրի կետերում ձվի թանկացում արդեն նկատվել է, հանձնաժողովի նախագահը նախ հայտարարեց, որ թանկացման վերաբերյալ պարզաբանումներ ու գնային հիմնավորումներ են պահանջել, հետո նաև վստահեցրեց՝ ամեն օրվա կտրվածքով են մոնիտորինգ իրականացնում, հարցին շատ խիստ են մոտենում: