Հասարակություն

Amnesty International- ը՝ ընտրությունների մասին

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայաստանյան նախագահական ընտրություններին նվիրված այսօր հրապարակած հայտարարության մեջ Հայաստանի իշխանություններին կոչ է արել  ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բոլոր ընտրախախտումների վերաբերյալ օպերատիվ և անկողմնակալ հետաքննություն անցկացնել և պատասախանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:
«Իշխանությունները նաև պետք է երաշխավորեն հետընտրական բողոքի ակցիաների և հանրահավաքների մասնակիցների անվտանգությունը»,-ասված է Amnesty International-ի տարածած հայտարարության մեջ։ 

Back to top button