Տնտեսական

ՏՄՊՊՀ- ն ուսումնասիրում է խանութների զեղչային քաղաքականությունը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»- Ծաղկաձոր

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն սկսել է ուսումնասիրել տարբեր խանութների իրականացրած զեղչային քաղաքականությունը։ Այստեղ խնդիրներ ի հայտ եկել են, վարույթներ հարուցվել են, սակայն հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ իրենց նպատակը ոչ թե պատժելն է, այն խախտումները կանխարգելելն է։

Այս ուսումնասիրությունների մասին խոսվել է Եվրամիության Թուինինգ ծրագրի շրջանակներում Ծաղաձորում այսօր մեկնարկած «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» թեմայով սեմինարի ժամանակ։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կազմակերպած կլոր սեղանում առանձնացվել է երեք թեմա՝ խանութների կողմից իրականացվող զեղչային քաղաքականությունը, դեղերի ոլորտի խնդիրները և քաղաքային հեռախոսակապը:Ծաղկաձորում սեմինարին ներկա է Հասմիկ Դիլանյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button