Քաղաքական

ՍԴ դիմելու հարցը Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը կքննարկի իրավաբանների հետ

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Այսօր հերթական հանրահավաքն է հրավիրել «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։ Իր համակիրներին նա ներկայացրել է իր առաջիկա քայլերը եւ հաջորդ հանրահավաքին հրավիրել հանրապետության նախագահին, վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հայտնել է, որ վաղն իրավաբանների հետ իրենք կխորհրդակցեն նախագահական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկելու հարցով եւ արդյունքները կներկայացնեն ժողովրդին։

Ցուցադրել ավելի
Back to top button