ԿարևորՀասարակություն

Միլանի ցուցահանդեսին ԼՂՀ- ն ներկայացավ առանձին տաղավարով՝ ադրբեջանական սադրանքների ուղերկցությամբ

Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցծ Միջազգային տուրիզմի հերթական ցուցահանդեսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այս տարի մասնակցել է առանձին տաղավարով եւ 4 հոգանոց առանձին պատվիրակությամբ ԼՂՀ պատմական միջավայրի պահպանության եւ կառավարության զբոսաշրջության բաժնի տնօրեն Սերգեյ Շահվերդյանի գլխավորությամբ, հայտնում է «Փյունիկ» տեղեկատվական կենտրոնը։

Ադրբեջանի տաղավարը գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացնող տաղավարի  հարևանությամբ: Ցուցահանդեսի սկսվելուց հետո հաշված ժամեր անց Ադրբեջանի ներկայացուցիչներից մեկը մոտենում է ԼՂՀ տաղավարին  եւ հայտարարում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին տաղավար ունենալը  չի համապատասխանում միջազգային իրավական նորմերին: Նա պահանջում է  լքել տաղավարը և դադարեցնել Արցախի մասին տեղեկագրերի բաժանումը:
Չբավարարվելով միայն հայտարարութուններով՝ ադրբեջանցիները նույն  գիշեր ներխուժում են ԼՂՀ տաղավար,  առևանգում են  գրքույկները եւ մեծ պաստառը, որի վրա գրված էր «Լեռնային Ղարաբաղ»:
Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Պիետրո Քոչուկյանը եւ ԼՂՀ պատվիրակության ղեկավար Սերգեյ Շահվերդյանը բողոք են ներկայացնում ցուցահանդեսի մենեջեր Էմանուելա Ֆոռլինին՝ պպահանջելով կանխել հետագա ոտնձգությունները։

Արդեն հաջող օրը ցուցահանդեսի անվտանգության գլխավոր պատասխանատուի ներկայաությամբ հանդիպում են հայկական եւ ադրբեջանական կողմերի, այս անգամ նաեւ Իտալիայում Ադրբեջանի դեսպանի մասնակցությամբ։ Ադրբեջանցիները պահանջում են փակել ԼՂՀ տաղավարը՝ նշելով, որ դա հակասում է միջազգային իրավունքին, ինչին ի պատասխան ցուցահանդեսի կազմակերպիչները նշում են, որ Ադրբեջանը ճիշտ վայր չի ընտրել նման քնարկումներ անցկացնելու համար եւ նման վարքագծի շարունակության դեպքում հաջորդ տարվա  ցուցահանդեսին հարեւան երկրին չեն հրավիրի։

Եվս մեկ օր անց Ադրբեջանն արդեն իր տաղավարում սկսում է հակահայկական քարոզչություն, ինչին կրկին հայկական կողմը հակազդության միջոցներ է ձեռնարկում։

Ցուցադրել ավելի
Back to top button