ԿարևորՏնտեսական

Հայաստանում կհիմնվի զբոսավարների միջազգային կրթական կենտրոն

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Երևանում անցկացվող 12-րդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 75 կազմակերպություններ, որոնցից 58-ը` մեր երկրից: Երկօրյա այս միջոցառմանը էկոնոմիկայի նախարարության հրավերով մասնակցում է նաև Զբոսավարների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ֆելիսիթաս Վրեսնիգը, որն իր երևանյան այցի ընթացքում հանդիպումներ կունենա ու կքննարկի Հայաստանում զբոսավարների միջազգային կրթական կենտրոն հիմնելու հնարավորությունը:

Իր այցի նպատակների և տպավորությունների մասին տիկին Վրեսինգը էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի հետ համատեղ ասուլիսում պատմել է լրագրողներին:
Զբոսավարների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ֆելիսիթաս Վրեսնիգը կարևորեց միջազգային չափանիշերին  համապատասխան սերտիֆիկացված զբոսավարների պատրաստումը ապագա հայաստանյան միջազգային կրթական կենտրոնում:

Վերջնական որոշում կայացնելու համար կազմակերպության տնօրենների խորհրդին կպահանջվի 8 շաբաթ:  

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button