ԿարևորՄշակույթ

Բրիտանական ֆիլմերի այս տարվա փառատոնը նվիրված է ջրային խնդիրներին

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

«Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրված «Ակվարիում» ֆիլմով Երևանում այսօր մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը: Անդրեա Արնոլդի այս ֆիլմն  արժանացել է Կաննի փառատոնի ժյուրիի մրցանակին և  BAFTA մրցանակին որպես լավագույն բրիտանական ֆիլմ:
Մարտի 2-7- ը բրիտանական ֆիլմերը կցուցադրվեն  «Մոսկվա», մարտի 8-ից 10-ը` «Նաիրի» կինոթատրոններում: Փառատոնի կազմակերպիչն է Բրիտանական խորհուրդը՝ Երևանում Բրիտանական դեսպանատան և «ԱրմենՏել»  ընկերության աջակցությամբ:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն  Արևիկ Սարիբեկյանի տեղեկացմամբ՝ վերջին տարիների արտադրության  բրիտանական ֆիլմերի ցուցադրույունից բացի փառատոնի շրջանակներում  առաջիկա օրերին  կկազմակերվեն նաև դասընթացներ և մրցույթներ, փառատոնը կշրջի նաև երեք մարզերում` առաջին անգամ  ընդգրկելով հանրապետության  տարբեր անկյուններում տեղակայված զորամասրը։

«Բրիտանական ֆիլմերի փառատոնը  հրաշալի հնարավորություն է  հայ հանդիսատեսին  ներկայացնելու բրիտանական կինոարվեստի  լավագույն նմուշները»,- ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան  Ջոնաթան Էյվսի համոզմանբ՝ ժամանակակից աշխարհի առջև կանգնած մարտահրավերների լուծման  բրիտանացի արվեստագետների  մեկնաբանությունները ներկայացնելու ավելի ազդեցիկ և  տպավորիչ միջոց  քան կինոարվեստն է, թերևս դժվար է գտնել:

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 2013- ը հռչակել է Ջրային համագործակցության  միջազգային տարի: Միանալով այս նախաձեռնությանը՝ Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը  ներկայացնում է թեմային նվիրված ֆիլմեր։

Մարտի 11-ին  Երևանում փառատոն փակումը տեղի կունենա  ջրի սակավության խնդիրներին նվիրված հայ ռեժիսորների կարֆամետրաժ ֆիլմերի  և ՄԱԿ-ի հայաստանյան  գրասենյակի  տրամադրած վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button