Հասարակություն
Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ռեկտորը վերընտրվել է


Այսօր տեղի է ունեցել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը:
Բուհի կառավարման խորհրդի կողմից ռեկտորի պաշտոնում միաձայն վերըընտրվել է գործող ռեկտոր Վահրամ Առաքելյանը: Նա մրցույթին հայտ ներկայացրած միակ թեկնածուն էր, հայտնում են ԿԳՆ- ից։