Հասարակություն

Տարհանեցին Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներին

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր» — Արմավիր

Այսօր  քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է:  Քաղաքացիական բնակչության պաշտպանության խնդիրը  սրվում է  հատկապես պատերազմների ժամանակ:  1931թ Ֆրանսիացի վիրաբույժ, գեներալ Սանտ Պոլը Փարիզում հիմնեց  «Ժնևյան գոտիներ» ասոցիացիան, որի նպատակն էր առանձնացնել չեզոք գոտիներ կամ բաց տարածքներ, որտեղ կարող են  պատերազմների ժամանակ ապաստանել քաղաքացիական բնակչությունը:
1958  թվականին այդ ասոցիացիան վերածվեց  քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության, որին 1994 թ-ից անդամակցում է Հայաստանը:  Այսօր քաղպաշտպանության միջազգային օրը Արմավիրի մարզի փրկարարական վարչությունը հերթական  ուսումնավարժությունը անցկացվեց Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում, որտեղ առկա ուսուցմամբ սովորում  է 370 ուսանող:
Քոլեջում   միջոցառումն իրականացվեց նախապես կազմված քաղաքացիական պաշտպանության պլանի համաձայն: Քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն,  հնչում է ահազանգը և սկսվում է ուսանողների տար
հանումը: 

Քոլեջի երկհարկանի  2 մասնաշենքերն ունի 2 ելք` ճակատային մասից ու ետնաբակից: Այն կազմակերպվեց առանց խուճապի, միաժամանակ ուսանողները դուրս եկան 2 ելքից, շարվեցին բաց տարածքում և սպասեցին հրահանգի, ըստ որի կազմակերպվելու էր նրանց տեղափոխումը: 

Քոլեջի  քաղպաշտպանության շտաբի պետ Աշոտ Գիրգորյանը նշեց, որ նախապես պատրաստվել են տարահանմանը, կազմակերպված դասախոսության  ընթացքում  քոլեջի աշխատակազմին  և ուսանողներին իրազեկել են, թե ինչ է նշանակում տարահանում, և անմիջապես մասնակցել դրան:
Երկարատև դադարից հետո քոլեջի մասնակցությունը քաղպաշտպանության միջոցառմանը, Աշոտ Գրիգորյանի խոսքերով, բարձրացնում է սահմանամերձ գոտում ապրողների զգոնության աստիճանը:
Տարհանման ուսումնավարժանքը ներգրավված է տարվա կտրվածքով կազմակերպվող միջոցառումների ցանկում,որտեղ ամեն տարի ընդգրկվում են տարբեր համայնքներ ու կազմակերպություններ, որոնց թիվը չի գերազանցում 30-ը:
Արմավիրի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության մայոր Ջոնի Բարսեղյանը տեղեկացրեց, որ անցկացնում են շտաբային, հատուկ տակտիկական, համայնքային ուսումնավարժություններ նաև կազմակերպությունների հետ:
Տարհանմանը մասնակցեց 267 ուսանող, որից 134-՝ը գյուղաբնակներ էին, իսկ 29-ը՝ սահմանամերձ համայնքների բնակիչներ: Տարհանման աշխատանքը գնահատվեց լավ, թեև որոշակի թերացումներ կային:

 

Back to top button