Հասարակություն

Ովքեր են ձայն տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, բացահայտում է Ահարոն Ադիբեկյանը

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Անցած նախագահական ընտրություններին իշխանության և ընդդիմության լիդերներն ավելի ագրեսիվ էին տրամադրված, կարծում է հոգեբան Սամվել Խուդոյանը և ավելացնում, որ այսօր էլ  է կատարվում  այն, ինչ 2008-ին էր` ուժեր հավաքել, սակայն մի տարբերությամբ՝ խաղաղ ճանապարհով:

Հոգեբանը կարծում է, որ եթե չլինեն ընդդիմադիր ուժերը, Րաֆֆի Հովհաննիսյանը մենակ ոչինչ չի կարող անել:

2008 թվականի և 2013- ի նախագահական ընտրությունների էական տարբերությունը, ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, կայանում է նրանում, որ այն ժամանակ ղեկավարը հենվում էր արմատական ընդդիմության վրա, որը ոչ մի համաձայնությունների և բանակցությունների չէր գնում։
Իսկ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը դարձավ  ընդդիմադիր դաշտի խորհրդանիշը` լինելով չափավոր և իշխանամետ գործիչ: 

Իսկ ովքե՞ր են ձայն տվել Րաֆֆի Հովհաննիսյանին:

«6 .05% Է ՀԱԿ-ից գնացել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետևից, Բարգավաճից 5 .1 %։ Դա ընդհանուր ձայների 25-26 % է։ «Ժառանգությունից» կազմում է մոտավորապես 23 %, ՀՅԴ-ից կազմում է մոտ 6 %, Հանրապետականից 10%»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը։

Այս  ամենը, Ադիբեկյանի կանխատեսմամբ, ցույց է տալիս, որ խաղաղ ցույցերը կլինեն, չի լինի  ագրեսիվություն, բարբարոսություն:
Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ դեմոկրատներին համակցել իր «Ժառանգությանը», և դա ցույց տվեց, որ նա որպես քաղաքական միավորող առանցք չի կարող հանդես գալ:
ՀՅԴ- ն և ՀԱԿ-ը Ազատության հրապարակում  ելույթ ունենալով, ըստ սոցիոլոգի,  չեն սատարում Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ անկախությանը և արդար ընտրություններին:

Ցուցադրել ավելի
Back to top button