Միջազգային

«Կանաչ լույս» զենք փոխադրողներին. Մոսկվան և Վաշինգտոնը նոր բախման նախաշեմին

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ընդդիմացողներին զինելով «ոչ մահացու» զենքով Միացիալ Նահանգները մերժում է հակամարտող կողմերի միջև խաղաղ բանակցային տարբերակով խնդրի հանգուցալուծը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, և անհանգստություն հայտնել նշելով, որ այդ կերպ «ազատ են արձակվում» զենք փոխադրողների ձեռքերն` անկաշկանդ գործելու առումով: Հիշեցնեքն, որ նախօրեին Հռոմում հանդիպել էին «Սիրիայի բարեկամ» երկրների ներակյացուցիչները և քննարկել Սիրիա պաշտպանիչ զրահաբաճկոններ և զրահամեքենաներ ուղարկելու հարցը: Մանրամասնելով, թե ինչու Նահանգները չի շտապում զենք- զինամթերք տրամադրել սիրիացի ընդդիմադիրներին, Չուրկինը նկատել է, որ ընդդմադիրների շարքերում կան խմբավորումներ, որոնց հետ ԱՄՆ սկզբուքնորեն չի պատրաստվում համագործակցել, որն էլ պատճառ է հանդիսանում զենք-զինամթերքի փոխարեն ռազմական պաշտպանական միջոցներով զինյալներին զինելու համար: Վերահաստատելով ՌԴ դիրքորոշումը Սիրիայի ճգնաժամի կարգավորման շուրջ Վիտալի Չուրկինը նշել է, որ Մոսկան կոչ է անում կողմերին դադարեցնել բռնությունները, և հիմք ընդունելով Ժնևյան կոնվեցիայի դրույթները սկսել բանակցային գործընթացը:

Ցուցադրել ավելի
Back to top button