Հասարակություն

Լեռնագոգ համայնքի գլխավոր փողոցը գիշերային ժամերին արդեն կլուսավորեն լուսադիոդային լամպերը

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում վերջերս ներդրվել է արտաքին լուսավորության լուսադիոդային նոր համակարգ, որն ավելի արդյունավետ է ներկա մյուս լուսային համակարգերից, տնտեսապես` ձեռնտու և երկարակյաց: Լեռնագոգի գլխավոր փողոցը շուրջ 2.5 կմ երկարությամբ գիշերային ժամերին արդեն լուսավոր է:  Գիշերային արտաքին լուսավորությունն ապահովվել է  ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր»  ծրագրի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի համագործակցությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button