ԿարևորՏնտեսական

Էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնողներին ուշացման համար չեն տուգանի

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Երևանում այսօր մեկնարկել է «Հարկային ոլորտի բարեփոխումներ և աջակցություն բիզնեսի զարգացմանը» թեմայով սեմինար-խորհրդակցությունը, որի շրջանակներում մասնագետները ներկայացրել են ՀՀ հարկային օրենսգրքում 2013 թ-ին նախատեսվող եւ կատարված նոր փոփոխությունները:
Տարեսկզբինուժի մեջ մտած փոփոխություններից հետո հարկ վճարողներին վերջին շրջանում ամենամտահոգող հարցերից մեկն այն էր, որ հաշվետվությունների արդեն պարտադիր էլեկտրոնային ներկայացումը տեխնիկական պատճառներով չէր ստացվում:
Դա տնտեսվարողների շրջանում մտահոգություն էր առաջացրել, որ հաշվետվությունների ուշացման համար տույժեր ու տուգանքներ կկիրառվեն: Պետական եկամուտների կոմիտեն, փարատելով նման մտահոգությունները, հայտարարեց, որ ՊԵԿ-ը հաշվետվությունների ուշացման համար տույժեր չի կիրառի եւ պարզաբանեց, որ տեխնիկական խնդիրները կապի ընդհատման հետեւանք էին,  որը հիմնականում վերականգնված է: Կառավարության նիստում էլ երեկ փարատվեց ատամնաբուժության ոլորտում գործող տնտեսվարողների մտահոգությունները։ Նրանց հարկման մեխանիզմում հստակեցումներ են մտցվել:
Ինչ վերաբերում է ընդհանրապես այս տարեսկզբից ուժի մեջ մտած լայնածավալ փոփոխություններին, ապա դրանց ընդունումը ոչ միայն պայմանավորված է հարկային օրենսդրության կատարելագործման անհրաժեշտությամբ, այլև Հայաստանում մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումների գործընթացով, ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գեւորգյանը նշեց, որ բոլոր գործարարները, ովքեր ինչ-որ խնդիրներ կունենան եկամտային հարկի կամ շրջանառության հարկի հետ կապված, կարող են խորհրդատվության համար դիմել իրենց եւ ստանալ բոլոր հարցերի պատասխանները:

Ցուցադրել ավելի
Back to top button